ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀՊԵՆ-ի ելույթով փակվեց Al Bustan 20-րդ միջազգային փառատոնը

ՀՊԵՆ-ի ելույթով փակվեց Al Bustan 20-րդ միջազգային փառատոնը
24.03.2014 | 11:05

Մարտի 23-ին դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ լիբանանյան Էմիլ Բուստանի համերգասրահում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Երեկոյի առաջին մասում ներկայացվեց Հեկտոր Բեռլիոզի «Ամռան գիշերներ» ստեղծագործությունը, մենակատար` բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Ռուքսանդրա Դոնոսե (մեցցո սոպրանո):
Երեկոյի ավարտին Դոնոսեն նշեց, որ վայելել է նվագախմբի հետ աշխատանքի և յուրաքանչյուր րոպեն: Ասաց նաև, որ չնայած փորձերի համար հատկացված շատ սուղ ժամանակին՝ նման պրոֆեսիոնալ և եռանդով լեցուն երիտասարդների հետ համագործակցությունը չափազանց դյուրին էր: Համերգի 2-րդ մասում Երիտասարդականը ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը:
Այս համերգով Երիտասարդականը եզրափակեց իր ելույթները Լիբանանում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երիտասարդականին հաջողվեց գերել հանդիսատեսին և արժանանալ լեփ-լեցուն դահլիճների հոտնկայս ծափահարություններին՝ լսարանին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն օրինակներ և համագործակցելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Անտոնիո Մենեսեսը (թավջութակ), Ջանլուկա Մարչիանոն (դիրիժոր), Ռուքսանդրա Դոնոսեն (մեցցո սոպրանո), Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (բանդոնեոն) և շատ ուրիշներ:
Համերգները իրենց ներկայությամբ պատվեցին Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Աշոտ Քոչարյանը և Բեյրութի հայ համայնքի այլ նշանավոր ներկայացուցիչներ: Հյուրախաղերը կարելի է վստահաբար հաջողված համարել, ընդ որում՝ սպասվածից առավել: Իհարկե, այս ամենը իրական դարձավ նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ, ինչի կապակցությամբ հայտնում ենք խորը երախտիքի խոսքեր:

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ